Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ» 2014 մրցանակաբաշխությունը

Հուլիսի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգայն վստահություն » խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա լավագույն բժիշկ, տարվա լավագույն բուժհիմնարկ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Ներկայացված 32 անվանակարգերում համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքներով հաղթեցին առողջապահության նվիրյալներ:
3 տարի անընդմեջ ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանն արժանանում է մրցանակի: Այս տարի` «Բժշկական գիտելիքների նորագույն մեթոդների կիրառման, ուսուցման և կրթադաստիարակչական աշխատանքների համար» անվանակարգում: «Հասարակությունը քաջ գիտակցում է, որ բժիշկն ունի պարտք, որը պետք է կատարի, բայց շատ հազվադեպ է
գնահատվում բժշկի աշխատանքը: Ցավոք, այսօր ավելի հեշտ է ստանալ ժողովրդական արտիստի, նկարչի, արվեստի վաստակավոր գործչի կոչում, քան բժշկագիտության մեջ ինչ-որ մրցանակի արժանանալ: 3 տարի առաջ, երբ մեկնարկեց այս ամենամյա մրցանակաբաշխությունը, անգամ ես էի կասկածամտորեն վերաբերվում դրա կարևորությանը: Բարձր մակարդակ, ազնիվ մոտեցում, շատ գեղեցիկ տոնախմբություն… Ոչ թե պետական շքանշան է, այլ հասարակության կողմից քո աշխատանքի գնահատականը: Սրանից ավելի կարևոր բան բժշկի համար, վստահեցնում եմ՝ չկա: Շատ պատվաբեր է ստանալ տարվա բժիշկ մրցանակը: Արդեն 3-րդ անգամ եմ ստանում այս մրցանակը, չնայած նախորդ մրցանակաբաշխությանը բեմից ցանկություն հայտնեցի, որ հաջորդ տարի մեկ այլ բժիշկ կանգնի իմ տեղում, սակայն, ինչպես տեսնում եք` կրկին ես բարձրացա բեմ: Ինձ համար դա մեծ պատիվ է»- Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ասաց բժիշկը:
«Տարվա լավագույն բուժհիմնարկ» անվանակարգում ճանաչվել է «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամը: «Արդեն 3-րդ տարին է կազմակերպվում այս մրցանակաբաշխությունը, իհարկե, առաջինն ամենահուզիչն էր, սակայն, կարծում եմ` անկախ մրցանակների քանակից և, առհասարակ, առկայությունից, պետք է կարևորություն տալ հասարակության գնահատականին: Ժողովրդի վստահությունն ամենից պարտավորեցնողն է, ինչը ստիպում է միշտ լավ աշխատել, ձգտել ավելիին, է՛լ ավելի օգտակար լինել մարդկանց: Միշտ էլ մրցանակի արժանանալը հուզիչ է, բայց և՝ շատ սպասված: Այսպիսի միջոցառումները հասարակությանը հնարավորություն են տալիս ծանոթանալ լավագույն բժիշկների և նրանց վաստակի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
![]() |
|
«Բարձրագույն մասնագիտական կրթության տարվա կազմակերպիչ» անվանակարգին արժանացավ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գագիկ Միրիջանյանը, ով մրցանակի համար շնորհակալություն հայտնեց բեմից և նվիրեց այն իր նորածին աղջկան: «Բժշկութունը, լինելով ամենաբարդ աշխատանքներից մեկը, ցավոք, հաճախ ըստ արժանվույն չի գնահատվում: Այսպիսի միջոցառումները կարևոր են, որպեսզի բժիշկը նոր եռանդով շարունակի աշխատել: Պատվաբեր է ինձ համար մրցանակ ստանալ այս անվանակարգում, որն ավելի է մեծացնում պատասխանատվությունը: Մրցանակը միայն իմը չէ, այն ծավալուն ախատանքի ադյունք է ՝ հանձինս բժշկական համալսարանի աշխատակազմի և իմ ուսուցիչների»,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Միրիջանյանը:
«Պլաստիկ վիրաբուժության բնագավառում տարվա բացառիկ վիրահատություն» անվանակարգում ճանաչվել է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Արտավազդ Սահակյանը: «Երբ միջոցառումը կազմակերպված է օբյեկտիվ, արդարացի, ապա այսպիսի միջոցառումները հասարակության մեջ իրենց դրական դերակատարումն են ունենում բժշկի աշխատանքի գնահատման գործում: Հաճելի է, երբ թոռներս ուրախանում են իմ մրցանակով, բայց ես միշտ աշխատել և շարունակում եմ աշխատել այնպես, ինչպես ամբողջ կյանքում: Ամեն դեպքում ուրախ եմ, որ այսօր այս դահլիճում եմ»,- ասաց վիրաբույժը:
«Տարվա օնկոգինեկոլոգ» անվանակարգին արժանացավ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Գագիկ Ջիլավյանը: «Հավատացե՛ք՝ բժիշկն ամենաքիչը մտածում է մրցանակ ստանալու մասին: Առաջին հերթին մեր խնդիրը հիվանդի առողջությունն է: Բժշկի համար ամենամեծ պատիվն ու համբավն իր հիվանդներն են: Շատ շոյված և գնահատված եմ ինձ զգում, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ այս մրցանակի համար: Մենք պատրաստ ենք ծառայելու մեր ժողովրդին: Քանի որ մասնագիտությամբ գինեկոլոգ եմ, ուզում եմ հատկապես մեր կանանց ցանկանալ քաջ առողջություն: Իմ առաջին մրցանակն է, հուսով եմ` վերջինը չէ»,- ասաց Գագիկ Ջիլավյանը:
«Տարվա գթասիրտ եւ բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպություն» անվանակարգում ճանաչվել է Մարդու վերարտադրության հայկական ասոցիացիան: «Ինչպես Ահարոն Ադիբեկյանը նշեց, շատ կարևոր է մեր հասարակությունում ձևավորել աստղերի ինստիտուտը, որպեսզի մարդիկ սկսեն տարբերել լավը՝ վատից, թացը՝ չորից: Յուրաքանչյուր հարաբերությունում մարդը պետք է գնահատվի: Սա բավարարվածության զգացում է առաջացնում, երբ տարիներիդ աշխատանքը գնահատում է հասարակությունը: Շնորհակալություն եմ հայտնում՝ մեզ այս պատվին արժանացնելու համար»,- ասաց Մարդու վերարտադրության հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ. Էդուարդ Համբարձումյանը:
«Տարվա առաջատար ստոմատոլոգիական կլինիկա» կոչմանն աժանացավ Մեդեսի ստոմատոլոգիական կլինիկան: Կլինիկայի տնօրեն Մհեր Մկրտումյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս մրցանակաբաշխությունը ոգևորում է բժիշկներին, խթանում՝ ավելի լավ աշխատելու, ավելի մեծ պատրաստակամությամբ օգնելու մարդկանց: Նմանատիպ միջոցառումների արդյունքում մարդիկ ավելի տեղեկացված են դառնում, թե ինչ բժշկական կենտրոններ են գործում, ինչ աշխատանքներ են տարվում այդ կենտրոններում և այլն: 3-րդ տարին անընդմեջ «Մեդեսի» ստոմատոլոգիական կենտրոնը հաղթում է այս անվանակարգում: Մրցանակը պարտավորեցնող է, ինչի համար փորձում ենք այնպես աշխատել, որ տարիների ընթացքում կարոողանանք պահպանել լավագույնի կոչումը»:
«Տարվա գինեկոլոգ-էնդոսկոպիստ» անվանակարգում համաժողովրդական քվեարկության եւ փորձագիտական գնահատման արդյունքներով լավագույնը ճանաչվեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արման Կարապետյանը: «Գնահատված լինելն ինքնին պարտավորեցնող է: Ամենահաճելի պահերն են, խոսքեր չունեմ՝ արտահայտելու շնորհակալությունս: Այսպիսի միջոցառումները հասարակությանն օգնում են ճիշտ ընտրություն կատարել, ծանոթ լինել հայկական բժշկական ընտանիքին»,- ասաց բժիշկը:
Նմանատիպ միջոցառումների կարևորության մասին խոսեց «Համազգային վստահություն » խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը. «Այսպիսի միջոցառումներն անհրաժեշտություն են: Բժշկության մեջ ամեն ինչ պետք է կարևորել: Բժիշկներին է վստահված մեր կյանքը, ուստի մեր լավագույն բժիշկներն արժանի են խրախուսանքի»:
Ստորև ներկայացնում ենք մյուս անվանակարգերում մրցանակների արժանացած մասնագետներին` ըստ համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքների:
«Տարվա կլինիկական օգնության կազմակերպիչ». «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գնել Անանյան:
«Տարվա նորագույն սարքավորումներ ներմուծող». «Մեդիտեք» ընկերություն:
«Տարվա առաջատար ախտորոշման կենտրոն».«Պրոմ-Տեստ» լաբորատորիա:
«Տարվա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ». «Նաիրի» բժշկական կենտրոնի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի վարիչ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունի:
«Տարվա մանկական ակնաբուժական կլինիկա». «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկա:
«Առաջանային բուժօգնության առաջատար». թիվ 16 պոլիկլինիկա:
«Միջազգային ստանդարտների համապատասխան հեղուկ դեղամիջոցների արտադրության առաջատար». «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն:
«Տարվա զինվորական բժիշկ». Կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյան:
«Տարվա ուռուցքաբան -օրթոպեդ». Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային պաթոլոգիայի բաժանմունքի ուռուցքաբան -օրթոպեդ Ալեքսանդր Սեինյան:
«Անպտղության արտամարմնային բուժման արդի տեխնոլոգիաների և ծառայությունների կիրառման համար». «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն:
«Որակյալ ծառայություններ մատուցող տարվա օպտիկական սրահներ». «Կարգին Օպտիկս» օպտիկայի սրահ:
«Տարվա էսթետիկ բժշկության առաջատար կենտրոն». «Մալլետտի» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն
«Տարվա դերմոկոսմետոլոգիական միջոցներ». «Տոպիկրեմ» խնամքի միջոցներ
«Տարվա մարզային հիվանդանոց». Ալավերդու բժշկական կենտրոն
«Տարվա մանկաբույժ- գենետիկ». Գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում՝ գենետիկ, թոքաբան, մանկաբույժ Արտյոմ Գասպարյան
«Տարվա ինտերվենցիոնալ սրտաբան» «Սրտաբան, ինտերվեցիոնիստ ռենտգեն - կատետերիզացիա» լաբորատորիայում սրտաբանական ստացիոնարի պատասխանատու, սրտաբան Միքայել Ադամյան
«Տարվա հեռանկարային բժիշկ». թիվ №1 համալսարանական պոլիկլինիկայի բժիշկ-խորհրդատու, «Մեդլայն» բժշկական կենտրոնի բժիշկ-խորհրդատու ԵրՊԲՀ Մաշկաբանության և սեռավարակների ամբիոնի ասիստենտ Սահակ Հակոբյան :
«Սահմանամերձ շրջանի տարվա լավագույն բժիշկ». Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոցի նեոնատոլոգ Հասմիկ Մուղդուսյան:
«Վիրաբուժության բնագավառում նորագույն տեխնոլոգիաներ կիրառող». «Արամյանց» բժշկական կենտրոնի բժիշկ Վահագ Մաթևոսյան:
«Տարվա մարզային երիտասարդ մասնագետ». Աշտարակի բժշկական կենտրոնի ուրոլոգ Դանիել Հունանյան:
«Միջին մասնագիտական կրթությամբ առողջապահական ոլորտի տարվա որակյալ մասնագետներ պատրաստող». Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ:
«Միջազգային նորագույն գիտական մեթոդների ներմուծող և տարածող երիտասարդ մասնագետ». «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Վահե Ավետյան:
«Հատուկ մրցանակ». «Բնաբուժություն» կենտրոնի տնօրեն, Հայաստանի գլխավոր թոքաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյան:
«Հատուկ մրցանակ». «Նորք» հոգեբուժական կլինիկայի նախկին ղեկավար Անաիդա Գևորգյան:
Մեդ-Պրակտիկ թիմը շնորհավորում է 32 անվանկարգերում ճանաչված բժիշկներին և բժշկական հաստատություններին:

Կարդացեք նաև

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն